OTA Հարթակը հանդիսանում է կապող օղակ հյուրանոցային բիզնեսների, զբոսաշրջության ծառայություն մատուցող ընկերությունների, անհատների, փոխադրամիջոցային ծառայություն մատուցողների և փորձառության ծառայություններ մատոցողների միջև:
OTA-ն հանդիսանում է «ԹԱԹՅՈՍԱ» ՍՊԸ-ի ծրագիր
OTA-ից կարող են օգտվել Ֆիզիկական և իրավաբանական անձինք՝
Հյուրանոցները
Հյուրատները
Անհատները
Ինֆո տուր կետերը
DMO-ները
Տուր Օպերատորները
Տուր ուղեկցորդները
Զբոսաշրջային ծառայություն մատուցուղ ցանկացած գործունեություն ծավալող անձ կամ ընկերություն
Վերոնշյալները գրանցվելուց համարվում են օգտատեր (այսուհետ՝ OTIK)
OTA-ի շնորհիվ, անհատներին կամ զբոսաշրջային ծառայություն մատուցողներին հասանելիություն է տրվում ՀՀ-ում՝ հյուրանոցներում և հյուրատներում, ամրագրում կատարելու և այդ ամրագրումից միջնորդավճար ունենալու:
Այդպիսով, միջնորդավճարային գումարը մնում է Հայկական բիզնեսներին և ոչ թե արտասահմանյան ընկերություններին (Booking.com, expedia, ostrovok, և այլն)
OTA հարթակում տեղադրված են հյուրանոցներ և հյուրատներ, երբ օգտատերը` OTIK-ը, իր հյուրերի համար կատարում է ամրագրում հարթակով կամ նրան նշանակված հղումով, ապա OTIK-ին տրամադրվում է միջնորդավճար ամրագրման արժեքից:
OTIK-ը տեղադրում է իր կողմից տրամադրած ծառայությունները, իսկ հյուրանոցը կամ հյուրատունը կարող է իր հյուրերի համար ամրագրել OTIK-ի ծառայությունները (Այս դեպքում փոխհատուցման գումարն որոշվում է հյուրանոցի և OTIK-ի միջև)
Այն հյուրանոցը կամ հյուրատունը, որը ցանկանում է միանալ հարթակին և իր սենյակները հասանելի դարձնել OTA հարթակում, գրանցվում է առցանց My.OTA.am հարթակում:
Գրանցված բոլոր հյուրանոցների ու հյուրատների ամրագրման ընդհանուր արժեքից տրամադրվող միջնորդավճարը 30%-է:
Օգտատերը՝ OTIK-ը, կարող է իր մատուցած ցանկացած ծառայություն հրապարակել հարթակում, իսկ հյուրանոցը կարող է իր հյուրերի համար պատվիրել այն:
Հյուրանոցը կապ է հաստատում OTIK-ի հետ՝ պայմանավորվում միջնորդավճարի չափը, այս դեպքում OTA-ի հարթակը, որևէ միջնորդավճար չի վերցնում։
Ամսվա ավարտին, հյուրանոցին ուղարկվում է առցանց My.OTA.am հարթակում ծանուցում՝ բոլոր ամրագրումների համար, որոնք գրանցվել են OTIK-ների շնորհիվ:
Ամսվա 1-ին օր. OTA-ն ուղարկում է հաշվետվություն` գրանցված էլ.հասցեի և My.OTA.am հարթակում ծանուցումների համակարգի միջոցով:
1-ից 7-րդ օրերը. Հյուրանոցը պարտավոր է ստուգել բոլոր ամրագրումների իսկությունը My.OTA.am հարթակի միջոցով:
Ամսվա 8-րդ օր. OTA-ը ներկայացնում է վերջնական հաշիվ ապրանքագիրը՝ հիմնված հաստատված ամրագրումների տվյալների վրա:
8-ից 16-րդ օրերը. Հյուրանոցը պարտավոր է կատարել վճարումը My.OTA.am հարթակում վճարային պորտալի կամ էլ. փոստով ստացված հղման միջոցով:
Վիճարկման կանոն. Եթե ամրագրումը չի նշվում որպես «չներկայացած» (No-Show) կամ չի վիճարկվում մինչև տվյալ ամսի 7-ը, Հյուրանոցը պարտավորվում է վճարել ամբողջական միջնորդավճարը: Բոլոր վիճարկումները պետք է ներկայացվեն բացառապես My.OTA.am հարթակի միջոցով:
OTIK-ին հասանելիք միջնորդավճարն ամսվա ավարտին երևում է My.OTA.am հարթակի «Իմ Ամրագրումներ» բաժնում, ուր OTIK-ը տեսնում է ամրագրման ամբողջական տվյալները՝ Հյուրի անուն ազգանուն, հյուրանոցի անվանում, ամրագրման դիմաց վճարված գումար, հասանելիք միջնորդավճար, ամրագրման կարգավիճակ, փոխանցման կարգավիճակ:
OTIK-ն իրավունք ունի ստանալ միջնորդավճար միայն կատարված և իր հղումով գրանցված ամրագրումների համար։
Չեղարկված կամ no-show ամրագրումները միջնորդավճար չեն առաջացնում։
Վճարումը կատարվում է հյուրի check-out-ից հետո հաջորդ ամսվա 17–20-ը։
Եթե հյուրանոցը չի վճարում միջնորդավճարը, OTA-ը ֆինանսական պատասխանատվություն չի կրում OTIK-ի հանդեպ։
Ուշադրություն: Հյուրանոցի հավելյալ վաճառքը, որն իրականացվել է հյուրանոցի կողմից ամրագրումը գրանցվելուց հետո, օրինակ՝ նախաճաշ, գիշերակացի օրերի ավելացում, տրանսֆեր, սնունդ, ռեստորան և այլն, այդ գումարից հյուրանոցը չի վճարում որևէ միջնորդավճար:
OTA Հարթակի նպատակն է, ակտիվացնել Հայաստանյան զբոսաշրջային ոլորտը, ուր բոլոր գեներացված եկամուտները մնում են Հայաստանում, այդպիսով՝
Հյուրանոցը կարող է իր հյուրի փոխարեն այլ հյուրանոցում ամրագրում գրանցել, և նույնպես ստանալ միջնորդավճար
օրինակ՝ հյուրանոցում ազատ սենյակների տեղերը սահմանափակ են, և walkin հյուրի համար ադմինիստրատորը, կարող է ամրագրում գրանցել և հյուրանոցը գումար վաստակել
օրինակ՝ Հյուրը ցանկություն է հայտնում հյուրանոցին, որ ցանկանում է այցելել այլ մարզ, ապա հյուրանոցը կարող է խորհուրդ տալ հյուրին տվյալ մարզի վերաբերյալ, և հյուրի համար սենյակ ամրագրել այդ հյուրանոցում։
Ցանկացած ամրագրում, որը գրանցվում է OTA հարթակի միջոցով, հյուրանոցի ամրագրումն ուղղորդողի տվյալը երևում հետևյալ կերպ՝ OTA-187955:
Հյուրին կարող եք առաջարկել հյուրանոցներից մեկում ամրագրում կատարել, և երբ հյուրը Ձեր հղումով ամրագրում է կատարում, ապա համակարգում գրանցված ամրագրումը գրանցվում է ձեր միջնորդությամբ։
Առցանց․ Սոցիալական էջերում կամ կայքերում կարող եք տեղադրել հատուկ հղում, որից ցանկացած գրանցված ամրագրում գրանցվում է ձեր միջնորդությամբ։
Ինֆլուենսերները կարող են իրենց պատկանող հարթակներում տեղադրել իրենց հատուկ հղումը, որից ցանկացած գրանցված ամրագրում գրանցվում է ձեր միջնորդությամբ։
Սեփական կայքում ավելացնել հատուկ ամրագրումների գործիք, ուր այցելուն կարող է ուղիղ ձեր կայքում գտնի և գրանցի իր ամրագրումն առցանց, և այդ գրանցված ամրագրումը գրանցվում է ձեր միջնորդությամբ:
Կազմել փաթեթներ և հյուրերին անմիջապես առաջարկել տվյալ հյուրանոցը, երբ հյուրը համաձայնվում է, կարող եք գրանցել ամրագրումը և այդ գրանցված ամրագրումը գրանցվում է ձեր միջնորդությամբ։
Յուրաքանչյուր գրանցված ամրագրումից հյուրանոցը վճարում է 30% միջնորդավճար, որը փոխանցում է ամրագրման դուրս գրման ամսում (Check out-ով): Հյուրանոցը փոխանցում է գումարը ԹԱԹՅՈՍԱ ՍՊԸ-ին, որպես միջնորդային ծառայություն մատուցուղ ընկերություն՝ համապատասխան ՀՀ օրենքներին։
2,7% բանկի փոխանցման միջնորդավճար
5% ծառայությունների մատուցման միջնորդավճար
Համաձայն ՀՀ Օրենսդրությամբ գործող ֆիզիկական անձի վարձատրման հարկային օրենքներին՝
20% Եկամտահարկ
5% Սոցիալական Վճար
1000 ֏ Դրոշմանիշային վճար
Օրինակ, եթե ամրագրման արժեքն է 25'000 Դրամ, ապա հյուրանոցը վճարում է 30% միջնորդավճար = 7'500 Դրամ, որից՝
225 ֏ Հարկեր
202 ֏ Բանկի գործարքի միջնորդավճար
2250 Ծառայության մատուցման միջնորդավճար
1009 ֏ Եկամտահարկ
252 ֏ Սոց. վճար
OTIK-ին մաքուր հասանելի գումար՝ 3787 ֏ ≈ 15% Ընդհանուր ամրագրման արժեքից
Ամսվա ակնկալվող գումար՝ ըստ ամրագրումների ( ներառված 1000 ֏ դրոշմանշային վճարը)
20 գիշեր կամ ամրագրման միջին եկամուտ 74'740 ֏
40 գիշեր կամ ամրագրման միջին եկամուտ 149'480 ֏
10 սենյակ խմբի ամրագրում 3 գիշերով՝ 112'610 ֏
2,7% բանկի փոխանցման միջնորդավճար
5% ծառայությունների մատուցման միջնորդավճար
Համաձայն ՀՀ Օրենսդրությամբ գործող ֆիզիկական անձի վարձատրման հարկային օրենքներին, Իրավաբանական անձն ուղարկում է հաշիվ-ապրանքագիր
Օրինակ, եթե ամրագրման արժեքն է 25'000 Դրամ, ապա հյուրանոցը վճարում է 30% միջնորդավճար = 7'500 Դրամ
225 ֏ Հարկեր
202 ֏ Բանկի գործարքի միջնորդավճար
2250 Ծառայության մատուցման միջնորդավճար
OTIK-ին մաքուր հասանելիք գումար՝ 5048 ֏ ≈ 20% Ընդհանուր ամրագրման արժեքից
Ամսվա ակնկալվող գումար՝ ըստ ամրագրումների․
20 գիշեր կամ ամրագրման միջին եկամուտ 100'960 ֏
40 գիշեր կամ ամրագրման միջին եկամուտ 201'920 ֏
10 սենյակ խմբի ամրագրում 3 գիշերով՝ 151'440 ֏
Բոլոր ամրագրումներն իրականացվում, գրանցվում և հաստատվում են ավտոմատ կերպով՝ TATIOSA PMS-ի միջոցով։
Ամրագրումները համարվում են հաստատված՝ առանց լրացուցիչ ձեռքով կամ մեխանկիորեն հաստատման։
Ամրագրումը գրանցվում է ըստ հյուրանոցի հրապարակած TATIOSA.net-ում գների և սահմանած սենյակների զբաղվածությանը, որոնք արտացոլված են Հյուրանոցի սեփական Booking Page էջում: Այդպիսով, հյուրանոցը միակ պատասխանատուն է ստացած ամրագրումների սակագների և սենյակների առկայության, քանի որ
Հյուրանոցն օգտվելով TATIOSA.net համակարգից, պետք է հրապարակի՝
Սենյակի սակագին, որը Սենյակի գիշերակացի արժեքն է, որը հյուրանոցի սեփական Booking Page էջում հասանելի է, ինչպես նաև առկայության դեպքում հյուրանոցի սեփական կայքում:
Հրապարակված գները չեն կարող ավելի բարձր լինել այլ հարթակներում հրապարակված գներից՝ օրինակ (Booking.com, Expedia, Airbnb, և այլն), բացառությամբ, երբ հյուրանոցն ակտիվացնում է Genius -ի կամ Mobile Deal ակցիան, ուր հյուրին առաջարկվում է 10% զեղչ ամրագրման արժեքից։
Ամրագրումն ավտոմատ գրանցվում է միայն ազատ սենյակի վրա
Այն դեպքում, երբ հյուրանոցը մերժում է գրանցված ամրագրումը՝ պատճառաբանելով, թե սենյակը զբաղված է, ապա հյուրանոցը պարտավոր է OTA-ին և OTIK-ին պատճառված գումարային կորուստը փոխհատուցել, և առկայության դեպքում, ամրագրման հյուրերին ապահովել ավելի բարձր կարգի սենյակ նույն սակագներով, իսկ առկայության բացակայության դեպքում, հյուրանոցը պարտավոր է գտնել հյուրի համար այլ հյուրանոց, ամրագրման պայմաններին և պահանջներին համապատասխանող հյուրանոց, իսկ գնային տարբերության դեպքում հյուրանոցը վճարում է այն սեփական միջոցներից: [ Ինչպես ընդունդված է համաշխարհային բոլոր ամրագրումների ընկերությունների կողմից, օրինակ՝ booking, expedia, airbnb, և այլն ]
համապատասխան փաթեթներ, սակագներ և կամ վաուչերներ (օր.՝ նախաճաշով փաթեթ, հավելյալ ծառայություններով փաթեթ)։
Այլ պայմաններ՝
Ամրագրում գրանցելիս պարտադիր պետք է նշել հյուրի անվանումը և նրա տվյալներ: Չի թույլատրվում OTIK-ին գրել իր անվանումը:
Օրինակ՝ չի կարելի, որ տուր օպերատորը ամրագրում գրանցելիս նշի իր սեփական ընկերության անվանումը՝ որպես հյուր (OTA Travel)
Կեղծ ամրագրումներ չգրանցել
Ամրագրումների վերաբերյալ տրամադրել ճշգրիտ տվյալներ՝ չնշելով կայացած ամրագրումն որպես չեղարկված՝ խուսափելով միջնորդավճար վճարելուց:
Բոլոր ամրագրումների վճարները հավաքագրվում են բացառապես Հյուրանոցի կողմից։
OTA-ն և OTIK-ը իրավունք չունեն գանձելու որևէ գումար հյուրից։
Հյուրանոցը պարտավոր է հյուրընկալել բոլոր հաստատված ամրագրումները, բացառությամբ հյուրի կողմից ամրագրման արժեքը՝ CHECK IN-ի պահին, չվճարելու դեպքում
Ամրագրում կատարած հյուրին չսպասարկելու՝ սենյակ չտրամադրելը, հանգեցնում է OTA համակարգից մշտական հեռացման և պատճառված վնասների փոխհատուցման, համապատասխան ՀՀ Օրենքներին։
TATIOSA-ն և OTA-ն պատասխանատվություն չեն կրում.
հյուրերի վարքագծի,
պատճառված վնասների,
OTIK-ների գործողությունների համար։
Հյուրանոցը պարտավոր է OTA-ի կողմից գրանցված ամրագրումների արժեքը գանձել Check-in-ի պահին, այլ դեպքում, հյուրանոցը կրում է ամբողջական պատասխանատվություն հյուրերի չվճարելու դեպքերի համար:
OTA-ն իրավունք ունի միակողմանի դադարեցնել Համագործակցությունը ցանկացած ժամանակ, որի դեպքում՝
Հյուրանոցը պարտավոր է կատարել բոլոր արդեն գրանցված ամրագրումները։
OTA-ն իրավասու է չեղարկել հյուրանոցում OTA-ի կողմից գրանցված ամրագրումները և հյուրերի հետ կապ հաստատել:
Հյուրանոցը համագործակցությունը դադարեցնելու դեպքում պարտավորովում է նախապես գրավոր տեղեկացնել՝ 14 աշխատանքային օր առաջ, պարտավորվելով կատարելու՝
OTA-ի կողմից արդեն գրանցված ամրագրումները
OTA-ին հասանելիք ամբողջ միջնորդավճարների փոխանցումը
OTIK-ը պարտավոր է գործել պրոֆեսիոնալ, բարեխիղճ և էթիկական նորմերին համապատասխան:
OTIK-ին խստիվ արգելվում է.
ընդունել վճարումներ հյուրերից կամ հյուրանոցներից (Գիշերակացի դիմաց հյուրից գումար գանձելու միակ իրավունքը տրվում է բացառապես Հյուրանոցին: OTA-ն և OTIK-ը (Ամրագրում ուղղորդողը) ոչ մի դեպքում իրավունք չունեն ամրագրման գումարից ոչ մի մաս վերցնել հյուրից: )
ներկայացնել կեղծ, մոլորեցնող կամ AI-գեներացված ծառայություններ OTA հարթակում,
խախտել OTA հարթակի կանոնները։
Ամրագրում գրանցելիս պարտադիր պետք է նշել հյուրի անվանումը և նրա տվյալներ: Չի թույլատրվում OTIK-ին գրել իր անվանումը:
Օրինակ՝ չի կարելի, որ տուր օպերատորը ամրագրում գրանցելիս նշի իր սեփական ընկերության անվանումը՝ որպես հյուր (OTA Travel)
OTIK-ը կարող է հրապարակել զբոսաշրջային ծառայություններ և փորձառություններ։
OTIK-ը լիովին պատասխանատու է հրապարակված բովանդակության, ծառայությունների որակի և իրավաչափության համար։
OTA-ն պատասխանատվություն չի կրում OTIK-ի ծառայությունների համար։
Կեղծ ամրագրումներ չգրանցել
Գրանցման պահին OTIK-ին տրամադրվում է եզակի կոդ և հղում, օրինակ՝ OTA-198735
OTIK-ի միջոցով և հղումով կատարված յուրաքանչյուր ամրագրում ավտոմատ կերպով գրանցվում է որպես OTIK-ի կողմից ուղղորդված։
Վերոնշյալ պայմանները խախտելու դեպքում, հաշիվն անմիջապես հեռացվելու է հարթակից