OTA Հարթակը հանդիսանում է կապող օղակ հյուրանոցային բիզնեսների, զբոսաշրջության ծառայություն մատուցող ընկերությունների, անհատների, փոխադրամիջոցային ծառայություն մատուցողների և փորձառության ծառայություններ մատոցողների միջև:
OTA-ն հանդիսանում է «ԹԱԹՅՈՍԱ» ՍՊԸ-ի ծրագիր
OTA-ից կարող են օգտվել Ֆիզիկական և իրավաբանական անձինք՝
Հյուրանոցները
Հյուրատները
Անհատները
Ինֆո տուր կետերը
DMO-ները
Տուր Օպերատորները
Տուր ուղեկցորդները
Զբոսաշրջային ծառայություն մատուցուղ ցանկացած գործունեություն ծավալող անձ կամ ընկերություն
Վերոնշյալները գրանցվելուց համարվում են օգտատեր (այսուհետ՝ OTIK)
OTA-ի շնորհիվ, անհատներին կամ զբոսաշրջային ծառայություն մատուցողներին հասանելիություն է տրվում ՀՀ-ում՝ հյուրանոցներում և հյուրատներում, ամրագրում կատարելու և այդ ամրագրումից միջնորդավճար ունենալու:
Այդպիսով, միջնորդավճարային գումարը մնում է Հայկական բիզնեսներին և ոչ թե արտասահմանյան ընկերություններին (Booking.com, expedia, ostrovok, և այլն)
OTA հարթակում տեղադրված են հյուրանոցներ և հյուրատներ, երբ օգտատերը` OTIK-ը, իր հյուրերի համար կատարում է ամրագրում հարթակով կամ նրան նշանակված հղումով, ապա OTIK-ին տրամադրվում է միջնորդավճար ամրագրման արժեքից:
OTIK-ը տեղադրում է իր կողմից տրամադրած ծառայությունները, իսկ հյուրանոցը կամ հյուրատունը կարող է իր հյուրերի համար ամրագրել OTIK-ի ծառայությունները (Այս դեպքում փոխհատուցման գումարն որոշվում է հյուրանոցի և OTIK-ի միջև)
Այն հյուրանոցը կամ հյուրատունը, որը ցանկանում է միանալ հարթակին և իր սենյակները հասանելի դարձնել OTA հարթակում, գրանցվում է առցանց My.OTA.am հարթակում:
Գրանցված բոլոր հյուրանոցների ու հյուրատների ամրագրման ընդհանուր արժեքից տրամադրվող միջնորդավճարը 30%-է:
Օգտատերը՝ OTIK-ը, կարող է իր մատուցած ցանկացած ծառայություն հրապարակել հարթակում, իսկ հյուրանոցը կարող է իր հյուրերի համար պատվիրել այն:
Հյուրանոցը կապ է հաստատում OTIK-ի հետ՝ պայմանավորվում միջնորդավճարի չափը, այս դեպքում OTA-ի հարթակը, որևէ միջնորդավճար չի վերցնում։
Ամսվա ավարտին, հյուրանոցին ուղարկվում է առցանց My.OTA.am հարթակում ծանուցում՝ բոլոր ամրագրումների համար, որոնք գրանցվել են OTIK-ների շնորհիվ:
Ամսվա 1-ին օր. OTA-ն ուղարկում է հաշվետվություն` գրանցված էլ.հասցեի և My.OTA.am հարթակում ծանուցումների համակարգի միջոցով:
1-ից 7-րդ օրերը. Հյուրանոցը պարտավոր է ստուգել բոլոր ամրագրումների իսկությունը My.OTA.am հարթակի միջոցով:
Ամսվա 8-րդ օր. OTA-ը ներկայացնում է վերջնական հաշիվ ապրանքագիրը՝ հիմնված հաստատված ամրագրումների տվյալների վրա:
8-ից 16-րդ օրերը. Հյուրանոցը պարտավոր է կատարել վճարումը My.OTA.am հարթակում վճարային պորտալի կամ էլ. փոստով ստացված հղման միջոցով:
Վիճարկման կանոն. Եթե ամրագրումը չի նշվում որպես «չներկայացած» (No-Show) կամ չի վիճարկվում մինչև տվյալ ամսի 7-ը, Հյուրանոցը պարտավորվում է վճարել ամբողջական միջնորդավճարը: Բոլոր վիճարկումները պետք է ներկայացվեն բացառապես My.OTA.am հարթակի միջոցով:
OTIK-ին հասանելիք միջնորդավճարն ամսվա ավարտին երևում է My.OTA.am հարթակի «Իմ Ամրագրումներ» բաժնում, ուր OTIK-ը տեսնում է ամրագրման ամբողջական տվյալները՝ հյուրի անուն ազգանուն, հյուրանոցի անվանում, ամրագրման դիմաց վճարված գումար, հասանելիք միջնորդավճար, ամրագրման կարգավիճակ, փոխանցման կարգավիճակ։
OTIK-ն իրավունք ունի ստանալ միջնորդավճար միայն կատարված և իր հղումով կամ «Ամրագրել» էջի միջոցով իր անունով (referer) գրանցված ամրագրումների համար։
Եթե OTIK-ը փոփոխում է հարթակի կողմից տրամադրված «Իմ Հղումը» կամ խախտում է ամրագրումների գրանցման մեխանիզմը, և արդյունքում ամրագրումը չի գրանցվում տվյալ OTIK-ի անունով, ապա հյուրանոցը և OTA-ը որևէ պարտավորություն չեն կրում OTIK-ի հանդեպ։
Չեղարկված կամ no-show ամրագրումները միջնորդավճար չեն առաջացնում։
Վճարումը կատարվում է հյուրի check-out-ից հետո հաջորդ ամսվա 17–20-ը։
Եթե հյուրանոցը չի վճարում միջնորդավճարը, OTA-ը ֆինանսական պատասխանատվություն չի կրում OTIK-ի հանդեպ, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում է «Ապահով գումար» մեխանիզմը։
«Ապահով գումարը» գոյանում է My.OTA.am հարթակի կողմից OTIK-ին փոխանցված ընդհանուր միջնորդավճարների 10%-ի հաշվին։
OTIK-ը կարող է օգտվել «Ապահով գումարից» միայն այն դեպքում, երբ՝
Ամրագրումը լիարժեք իրականացվել է,
Հյուրը փաստացի վճարել է հյուրանոցին,
Հյուրանոցը չի փոխանցում համապատասխան միջնորդավճարը My.OTA.am հարթակին։
Այս դեպքում My.OTA.am հարթակը կապ է հաստատում հյուրի հետ, և հյուրի կողմից ամրագրման փաստի և վճարման հաստատման դեպքում (հիմնավորված ապացույցներով), համապատասխան գումարը փոխհատուցվում է OTIK-ին «Ապահով գումարի» ում կուտակված գումարի ծավալի հաշվին։
«Ապահով գումարի» առավելագույն շեմն է 100,000 ՀՀ դրամ։
«Ապահով գումարը» ենթակա չէ կանխիկացման OTIK-ի կողմից և օգտագործվում է բացառապես որպես պաշտպանական մեխանիզմ՝ վերը նշված դեպքերում փոխհատուցում իրականացնելու համար։
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Ապահով գումար» համակարգին՝ այցելելով My.OTA.am Wiki էջը՝ Wiki.OTA.am
Սույն պայմանները փոփոխվել են՝ ծանոթացեք ավելին սեղմելով այստեղ
Ուշադրություն: Հյուրանոցի հավելյալ վաճառքը, որն իրականացվել է հյուրանոցի կողմից ամրագրումը գրանցվելուց հետո, օրինակ՝ նախաճաշ, գիշերակացի օրերի ավելացում, տրանսֆեր, սնունդ, ռեստորան և այլն, այդ գումարից հյուրանոցը չի վճարում որևէ միջնորդավճար:
OTA Հարթակի նպատակն է, ակտիվացնել Հայաստանյան զբոսաշրջային ոլորտը, ուր բոլոր գեներացված եկամուտները մնում են Հայաստանում, այդպիսով՝
Հյուրանոցը կարող է իր հյուրի փոխարեն այլ հյուրանոցում ամրագրում գրանցել, և նույնպես ստանալ միջնորդավճար
օրինակ՝ հյուրանոցում ազատ սենյակների տեղերը սահմանափակ են, և walkin հյուրի համար ադմինիստրատորը, կարող է ամրագրում գրանցել և հյուրանոցը գումար վաստակել
օրինակ՝ Հյուրը ցանկություն է հայտնում հյուրանոցին, որ ցանկանում է այցելել այլ մարզ, ապա հյուրանոցը կարող է խորհուրդ տալ հյուրին տվյալ մարզի վերաբերյալ, և հյուրի համար սենյակ ամրագրել այդ հյուրանոցում։
Ցանկացած ամրագրում, որը գրանցվում է OTA հարթակի միջոցով, հյուրանոցի ամրագրումն ուղղորդողի տվյալը երևում հետևյալ կերպ՝ OTA-187955:
Հյուրին կարող եք առաջարկել հյուրանոցներից մեկում ամրագրում կատարել, և երբ հյուրը Ձեր հղումով ամրագրում է կատարում, ապա համակարգում գրանցված ամրագրումը գրանցվում է ձեր միջնորդությամբ։
Առցանց․ Սոցիալական էջերում կամ կայքերում կարող եք տեղադրել հատուկ հղում, որից ցանկացած գրանցված ամրագրում գրանցվում է ձեր միջնորդությամբ։
Ինֆլուենսերները կարող են իրենց պատկանող հարթակներում տեղադրել իրենց հատուկ հղումը, որից ցանկացած գրանցված ամրագրում գրանցվում է ձեր միջնորդությամբ։
Սեփական կայքում ավելացնել հատուկ ամրագրումների գործիք, ուր այցելուն կարող է ուղիղ ձեր կայքում գտնի և գրանցի իր ամրագրումն առցանց, և այդ գրանցված ամրագրումը գրանցվում է ձեր միջնորդությամբ:
Կազմել փաթեթներ և հյուրերին անմիջապես առաջարկել տվյալ հյուրանոցը, երբ հյուրը համաձայնվում է, կարող եք գրանցել ամրագրումը և այդ գրանցված ամրագրումը գրանցվում է ձեր միջնորդությամբ։
Յուրաքանչյուր գրանցված ամրագրումից հյուրանոցը վճարում է 30% միջնորդավճար, որը փոխանցում է ամրագրման դուրս գրման ամսում (Check out-ով): Հյուրանոցը փոխանցում է գումարը ԹԱԹՅՈՍԱ ՍՊԸ-ին, որպես միջնորդային ծառայություն մատուցուղ ընկերություն՝ համապատասխան ՀՀ օրենքներին։
2,7% բանկի փոխանցման միջնորդավճար
5% ծառայությունների մատուցման միջնորդավճար
Համաձայն ՀՀ Օրենսդրությամբ գործող ֆիզիկական անձի վարձատրման հարկային օրենքներին՝
20% Եկամտահարկ
Օրինակ, եթե ամրագրման արժեքն է 25'000 Դրամ, ապա հյուրանոցը վճարում է 30% միջնորդավճար = 7'500 Դրամ, որից՝
225 ֏ Հարկեր
202 ֏ Բանկի գործարքի միջնորդավճար
2250 Ծառայության մատուցման միջնորդավճար
1009 ֏ Եկամտահարկ
OTIK-ին մաքուր հասանելի գումար՝ 4039֏ ≈ 16% Ընդհանուր ամրագրման արժեքից
Ամսվա ակնկալվող գումար՝ ըստ ամրագրումների
20 գիշեր կամ ամրագրման միջին եկամուտ 80'760 ֏
40 գիշեր կամ ամրագրման միջին եկամուտ 161'520 ֏
10 սենյակ խմբի ամրագրում 3 գիշերով՝ 121'140 ֏
Սույն պայմանները փոփոխվել են՝ ծանոթացեք ավելին սեղմելով այստեղ
2,7% բանկի փոխանցման միջնորդավճար
5% ծառայությունների մատուցման միջնորդավճար
Համաձայն ՀՀ Օրենսդրությամբ գործող ֆիզիկական անձի վարձատրման հարկային օրենքներին, Իրավաբանական անձն ուղարկում է հաշիվ-ապրանքագիր
Օրինակ, եթե ամրագրման արժեքն է 25'000 Դրամ, ապա հյուրանոցը վճարում է 30% միջնորդավճար = 7'500 Դրամ
225 ֏ Հարկեր
202 ֏ Բանկի գործարքի միջնորդավճար
2250 Ծառայության մատուցման միջնորդավճար
OTIK-ին մաքուր հասանելիք գումար՝ 5048 ֏ ≈ 20% Ընդհանուր ամրագրման արժեքից
Ամսվա ակնկալվող գումար՝ ըստ ամրագրումների․
20 գիշեր կամ ամրագրման միջին եկամուտ 100'960 ֏
40 գիշեր կամ ամրագրման միջին եկամուտ 201'920 ֏
10 սենյակ խմբի ամրագրում 3 գիշերով՝ 151'440 ֏
Բոլոր ամրագրումներն իրականացվում, գրանցվում և հաստատվում են ավտոմատ կերպով՝ TATIOSA PMS-ի միջոցով։
Ամրագրումները համարվում են հաստատված՝ առանց լրացուցիչ ձեռքով կամ մեխանկիորեն հաստատման։
Ամրագրումը գրանցվում է ըստ հյուրանոցի հրապարակած TATIOSA.net-ում գների և սահմանած սենյակների զբաղվածությանը, որոնք արտացոլված են Հյուրանոցի սեփական Booking Page էջում: Այդպիսով, հյուրանոցը միակ պատասխանատուն է ստացած ամրագրումների սակագների և սենյակների առկայության, քանի որ
Հյուրանոցն օգտվելով TATIOSA.net համակարգից, պետք է հրապարակի՝
Սենյակի սակագին, որը Սենյակի գիշերակացի արժեքն է, որը հյուրանոցի սեփական Booking Page էջում հասանելի է, ինչպես նաև առկայության դեպքում հյուրանոցի սեփական կայքում:
Հրապարակված գները չեն կարող ավելի բարձր լինել այլ հարթակներում հրապարակված գներից՝ օրինակ (Booking.com, Expedia, Airbnb, և այլն), բացառությամբ, երբ հյուրանոցն ակտիվացնում է Genius -ի կամ Mobile Deal ակցիան, ուր հյուրին առաջարկվում է 10% զեղչ ամրագրման արժեքից։
Ամրագրումն ավտոմատ գրանցվում է միայն ազատ սենյակի վրա
Այն դեպքում, երբ հյուրանոցը մերժում է գրանցված ամրագրումը՝ պատճառաբանելով, թե սենյակը զբաղված է, ապա հյուրանոցը պարտավոր է OTA-ին և OTIK-ին պատճառված գումարային կորուստը փոխհատուցել, և առկայության դեպքում, ամրագրման հյուրերին ապահովել ավելի բարձր կարգի սենյակ նույն սակագներով, իսկ առկայության բացակայության դեպքում, հյուրանոցը պարտավոր է գտնել հյուրի համար այլ հյուրանոց, ամրագրման պայմաններին և պահանջներին համապատասխանող հյուրանոց, իսկ գնային տարբերության դեպքում հյուրանոցը վճարում է այն սեփական միջոցներից: [ Ինչպես ընդունդված է համաշխարհային բոլոր ամրագրումների ընկերությունների կողմից, օրինակ՝ booking, expedia, airbnb, և այլն ]
համապատասխան փաթեթներ, սակագներ և կամ վաուչերներ (օր.՝ նախաճաշով փաթեթ, հավելյալ ծառայություններով փաթեթ)։
Այլ պայմաններ՝
Ամրագրում գրանցելիս պարտադիր պետք է նշել հյուրի անվանումը և նրա տվյալներ: Չի թույլատրվում OTIK-ին գրել իր անվանումը:
Օրինակ՝ չի կարելի, որ տուր օպերատորը ամրագրում գրանցելիս նշի իր սեփական ընկերության անվանումը՝ որպես հյուր (OTA Travel)
Կեղծ ամրագրումներ չգրանցել
Ամրագրումների վերաբերյալ տրամադրել ճշգրիտ տվյալներ՝ չնշելով կայացած ամրագրումն որպես չեղարկված՝ խուսափելով միջնորդավճար վճարելուց:
Անդամակցելով՝ դուք ընդունում եք, որ ԹԱԹՅՈՍԱ-ն իրավունք է վերապահում հրապարակել համագործակցության փաստը իր առցանց և օֆլայն հաղորդակցման հարթակներում (ներառյալ սոցիալական ցանցերը, օրինակ՝ Facebook, OTA.am, և այլն) օգտվելով հարթակում Ձեր կողմից լրացված տվյալներից (Կազմաերպության տարբերանշան, անվանում, մատոցած ծառայություններ)։
Բոլոր ամրագրումների վճարները հավաքագրվում են բացառապես Հյուրանոցի կողմից։
OTA-ն և OTIK-ը իրավունք չունեն գանձելու որևէ գումար հյուրից։
Հյուրանոցը պարտավոր է հյուրընկալել բոլոր հաստատված ամրագրումները, բացառությամբ հյուրի կողմից ամրագրման արժեքը՝ CHECK IN-ի պահին, չվճարելու դեպքում
Ամրագրում կատարած հյուրին չսպասարկելու՝ սենյակ չտրամադրելը, հանգեցնում է OTA համակարգից մշտական հեռացման և պատճառված վնասների փոխհատուցման, համապատասխան ՀՀ Օրենքներին։
TATIOSA-ն և OTA-ն պատասխանատվություն չեն կրում.
հյուրերի վարքագծի,
պատճառված վնասների,
OTIK-ների գործողությունների համար։
Հյուրանոցը պարտավոր է OTA-ի կողմից գրանցված ամրագրումների արժեքը գանձել Check-in-ի պահին, այլ դեպքում, հյուրանոցը կրում է ամբողջական պատասխանատվություն հյուրերի չվճարելու դեպքերի համար:
OTA-ն իրավունք ունի միակողմանի դադարեցնել Համագործակցությունը ցանկացած ժամանակ, որի դեպքում՝
Հյուրանոցը պարտավոր է կատարել բոլոր արդեն գրանցված ամրագրումները։
OTA-ն իրավասու է չեղարկել հյուրանոցում OTA-ի կողմից գրանցված ամրագրումները և հյուրերի հետ կապ հաստատել:
Հյուրանոցը համագործակցությունը դադարեցնելու դեպքում պարտավորովում է նախապես գրավոր տեղեկացնել՝ 14 աշխատանքային օր առաջ, պարտավորվելով կատարելու՝
OTA-ի կողմից արդեն գրանցված ամրագրումները
OTA-ին հասանելիք ամբողջ միջնորդավճարների փոխանցումը
OTIK-ը պարտավոր է գործել պրոֆեսիոնալ, բարեխիղճ և էթիկական նորմերին համապատասխան:
OTIK-ին խստիվ արգելվում է.
ընդունել վճարումներ հյուրերից կամ հյուրանոցներից (Գիշերակացի դիմաց հյուրից գումար գանձելու միակ իրավունքը տրվում է բացառապես Հյուրանոցին: OTA-ն և OTIK-ը (Ամրագրում ուղղորդողը) ոչ մի դեպքում իրավունք չունեն ամրագրման գումարից ոչ մի մաս վերցնել հյուրից: )
ներկայացնել կեղծ, մոլորեցնող կամ AI-գեներացված ծառայություններ OTA հարթակում,
խախտել OTA հարթակի կանոնները։
Ամրագրում գրանցելիս պարտադիր պետք է նշել հյուրի անվանումը և նրա տվյալներ: Չի թույլատրվում OTIK-ին գրել իր անվանումը:
Օրինակ՝ չի կարելի, որ տուր օպերատորը ամրագրում գրանցելիս նշի իր սեփական ընկերության անվանումը՝ որպես հյուր (OTA Travel)
OTIK-ը կարող է հրապարակել զբոսաշրջային ծառայություններ և փորձառություններ։
OTIK-ը լիովին պատասխանատու է հրապարակված բովանդակության, ծառայությունների որակի և իրավաչափության համար։
OTA-ն պատասխանատվություն չի կրում OTIK-ի ծառայությունների համար։
Կեղծ ամրագրումներ չգրանցել
Գրանցման պահին OTIK-ին տրամադրվում է եզակի կոդ և հղում, օրինակ՝ OTA-198735
OTIK-ի միջոցով և հղումով կատարված յուրաքանչյուր ամրագրում ավտոմատ կերպով գրանցվում է որպես OTIK-ի կողմից ուղղորդված։
Անդամակցելով՝ դուք ընդունում եք, որ ԹԱԹՅՈՍԱ-ն իրավունք է վերապահում հրապարակել համագործակցության փաստը իր առցանց և օֆլայն հաղորդակցման հարթակներում (ներառյալ սոցիալական ցանցերը, օրինակ՝ Facebook, OTA.am, և այլն) օգտվելով հարթակում Ձեր կողմից լրացված տվյալներից (Կազմաերպության տարբերանշան, անվանում, մատոցած ծառայություններ)։
Վերոնշյալ պայմանները խախտելու դեպքում, հաշիվն անմիջապես հեռացվելու է հարթակից